Ջազի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի պետական ջազ նվագախումբը Ճարտարապետների միության դահլիճում կներկայացնի «Jazz Breeze» ծրագիրը, հայտնում է Tomsarkgh.am կայքը։
ծրագրում կհնչեն Սեմմի Նեստիկոյի, Գորդոն Գուդվինի, Քուինսի Ջոնսի, Հերբի Հենքոքի, Մարտին Վարդազարյանի, Արմեն Մարտիրոսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց։
Համերգը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ։
Ջազի միջազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 30-ին։ Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում նոր ամսաթվի ներդրման և ապրիլի 30-ին դրա տոնակատարության հաստատման մասին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2011 թվականի նոյեմբերին։