Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Շտաբից մանրամասնում են, որ կքննարկվեն հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր։ Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին։ Հանդիպմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննարկվել էր «Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Ադրբեջանն ավելի ուշ առաջարկել էր երրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ։ Արցախի ԱԳՆ-ն նշել էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանները։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
11 апреля 202311 апр 2023
1 мин