Найти тему
Հայաստանն այսօր

Շարմ էլ Շեյխից Երևան չվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում

Շարմ Էլ Շեյխից Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Էրզրումում: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Քաղավիացիայի մամուլի ծառայությունը:

Ըստ մեզ հայտնած տեղեկությունների՝ պատճառը վատ եղանակային պայմաններն են: Դեռևս գիշերվա 2:00-ից է սկսել վատանալ եղանակը:

«Ինքնաթիռն իջել է Էրզրումի օդանավակայան առավոտյան 7:53-ին և դեռ շարունակում է այնտեղ գտնվել, բայց շուտով թռիչք կգործի դեպի Երևան»,- ասացին Քաղավիացիայի մամուլի ծառայությունից:

Մեզ հայտնեցին, որ ինքնաթիռը պատկանում է «Էյ-Եմ-Սի» եգիպտական ընկերությանը: Սակայն սա միակ ինքնաթիռը չէ, որ փոխել է թռիչքուղին: Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Էյր-Դիլիջանս»-ին պատկանող ինքնաթիռն էլ իջել էր Թբիլիսիում, բայց այն արդեն վերադարձել է Երևան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում