5 hայ մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ Նշվում է, որ 39 երկրների պատվիրակներ կպայքարեն մայրցամաքի ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 321 ներկայացուցիչների մասնակցություն (178 տղամարդ և 143 կին)՝ թիմային, բազմամարտի և անհատական մրցումներում։ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնախմբում, իսկ տղաներին մրցահարթակ կուղեկցեն մարզիչներ Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Առաջնությունը եզրագիծը կհատի ապրիլի 16 –ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայ մարմնամարզիկները Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
11 апреля 202311 апр 2023
2
~1 мин