Найти тему
Հայաստանն այսօր

Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել. ԳԴ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ի և փոխկապակցված 9 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ մեղադրանք է առաջադրվել 4 դրվագ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ՊՆ N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին`190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում):

Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ԱԺ-ն կողմ քվեարկեց Սեյան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Ըստ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանի անօրինական գործողություններից պետությանը հասցված վնասը կազմել է 5,1 մլրդ դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում