Ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ դստեր հետ այցելել էր վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում, տարբեր վարկածներ են քննարկում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ադրբեջանցիներ են մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների տան դուռը: Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։
Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում եւս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։