Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանը՝ հավելելով, որ կինն իրենց գյուղում վարձով է ապրում։ «Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասել է գյուղապետը։ Նա պատմել է, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, և այդ միջադեպը չի նկատել։ Նշենք, որ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորի տեղահանվածներից է. ԶԼՄ
11 апреля 202311 апр 2023
~1 мин
