Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ ՔԿ – ի՝ հաղորդում է ստացվել, որ ապրիլի 10-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղ այցի ընթացքում 47-ամյա մի կին գյուղի տներից մեկի բակում «փորձել է բռնություն գործադրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ դիտավորությամբ նրա ուղղությամբ նետելով իր մոտ եղած անձրևանոցը»։
Նշվում է, որ կինը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների բազմաթիվ օրինական պահանջներին և անտեսել է նրանց կոչերը: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ քննիչները տեղեկություններ են ստացել Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին, որին մասնակցել է մի քաղաքացի, ով անձրևանոց է նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք