Այսօր ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել մետրոյի գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի մետրոպոլիտենն ու հայտնել, որ ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։ «Ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան»,- հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Երևանի մետրոպոլիտենը խափանման պատճառով անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության
10 апреля 202310 апр 2023
5
~1 мин