Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Հաց է կերել, փոխել հագուստը և նստել թղթախաղ խաղալու». Սիսիանի բնակիչները պատմել են ադրբեջանցի զինծառայողին բերման ենթարկելու մանրամասները

Ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան գյուղի տուն, այս մասին FaktInfo-ին հայտնել է սիսիանցիներից մեկը։ Տան տիրուհին մտածել է, որ ամուսինը ճաշում է խոհանոցում և գնացել է իր գործերով, պատմում է նա։ 
«Ադրբեջանցի զինվորականը հաց է կերել և այդ մարդկանց տանը փոխել հագուստը։ Սեփականատիրոջ բաճկոնը կախված է եղել միջանցքում։ Նա դա հագել է և դուրս եկել: Հետո նստել է գյուղի խանութի դիմաց՝ թղթախաղ խաղալու»,- մանրամասնել է գյուղացին։
Նրա խոսքով՝ խանութում հավաքված տղամարդիկ կռահել են, որ նա ոչ հայ է, ոչ էլ ռուս։ Զանգահարել են ԱԱԾ, որից հետո նրան բերման են ենթարկել։ 
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։ 
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որ

Ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան գյուղի տուն, այս մասին FaktInfo-ին հայտնել է սիսիանցիներից մեկը։ Տան տիրուհին մտածել է, որ ամուսինը ճաշում է խոհանոցում և գնացել է իր գործերով, պատմում է նա։ 

«Ադրբեջանցի զինվորականը հաց է կերել և այդ մարդկանց տանը փոխել հագուստը։ Սեփականատիրոջ բաճկոնը կախված է եղել միջանցքում։ Նա դա հագել է և դուրս եկել: Հետո նստել է գյուղի խանութի դիմաց՝ թղթախաղ խաղալու»,- մանրամասնել է գյուղացին։

Նրա խոսքով՝ խանութում հավաքված տղամարդիկ կռահել են, որ նա ոչ հայ է, ոչ էլ ռուս։ Զանգահարել են ԱԱԾ, որից հետո նրան բերման են ենթարկել։ 

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր
տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և
ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում