Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։ Նա հավելել է, որ ԵՄ-ն «Բաքվի հետ այլ սցենարի» հույս ուներ։ «Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկային ծառայությունների և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- պարզաբանել է նա։ ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովը Politico-ին ասել է, որ ԵՄ դիտորդների առկայությունն Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։ «Սա (ԵՄ առաքելության տեղակայումը – Armenia Today) երկկողմանի խնդիր է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ, իսկ Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանցի զինվորականներ։ Ըստ այդմ, մենք (Ա
Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության մասին․ Politico
10 апреля 202310 апр 2023
54
2 мин