Найти тему
Հայաստանն այսօր

Դասալքության համար Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն բաց են թողել

Երևանում բերման ենթարկված ազգությամբ ռուս 23-ամյա Յուրի Տ․-ն, որը հետախուզվում է դասալքության համար, ձերբակալումից մի քանի ժամ անց ազատվել է արգելանքից: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ըստ նրա՝ ՌԴ արտահանձնելու հարցը կարող է քննարկվել միջնորդություն ստանալու դեպքում՝ կիրառելի միջազգային պայմանագրերով հանձնելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում:

Հիշեցնենք, որ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։ Որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում