Ամերիկացի մոդել և ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը կրկին միավորվել է իր նախկին ընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Զույգի վերամիավորման մասին լուրերը հայտնվել էին համացանցում մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ Քլոեին և Տրիստանին միասին էին նկատել Լոս Անջելեսում: Ըստ ինսայդերների՝ 38-ամյա Քլոե Քարդաշյանը և 32-ամյա Տրիստան Թոմփսոնն այժմ ապրում են հարևան առանձնատներում և «փակ դռների հետևում ամուսին և կին են»։ «Քլոեն ասում է, որ ամուսնացած չէ, բայց երբ մենակ է Տրիստանի հետ, նա իրեն այնպես է պահում, կարծես նա իր ամուսինն է: Նա գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է նրա տանը՝ նրանք միասին նախաճաշում են, ճաշում և ընթրում։ Տրիստանը գրեթե միշտ գիշերում է Քլոեի տանը։ Նրանք միշտ միասին են»,- մանրամասնում է աղբյուրը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Տրիստանի և Քլոեի հարաբերությունները «բարդ» են, բայց Տրիստան Թոմփսոնն ամեն ինչ անում է իր ընտանիքը վերադարձնելու համար։ «Տրիստանը հուսահատ է, նա ներման և նորից սիրված լինելու կարիք ունի: Իսկ Քլոեի համար Տրիստանին կառավա