Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել․ վտանգը պահպանվում է

Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան:

Նշվում է, որ տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել: Բացի այդ, դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում