Հայաստանը դարձել է այն երկրներից մեկը, որի քաղաքացիությունն ամենից հաճախ ստացել են ռուսները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ին։ Ռուսաստանի քաղաքացիները, ըստ գործակալության, 2022 թվականին ծանուցել են Իսրայելի, Ուկրաինայի, Հայաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մոլդովայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի իրենց քաղաքացիության կամ կացության թույլտվության մասին։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Ռուսաստանի ՆԳՆ-ն ստացել է ավելի քան 50 000 ծանուցում ռուսների այլ քաղաքացիություն կամ օտարերկրյա պետությունում բնակության թույլտվություն ունենալու մասին։ «2023 թվականի հունվարին ներկայացվել է 5 000 ծանուցում»,- հավելել են վարչությունից։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է երեք տարի օրինական կերպով բնակվել հանրապետությունում, տիրապետել հայոց լեզվին և հանրապետության Սահմանադրությանը։ Ազգությամբ հայերը քաղաքացիություն են ստանում պարզեցված կարգով՝ առանց այդ պայմանների պարտադիր կատարման։ Լեզվի իմացության և Հայաստանում բնակության պահանջները չեն տարածվում ՀՀ քաղաքացիների ամուսի
Հայաստանը մտել է ռուսաստանցիների կողմից քաղաքացիություն ստանալու համար ամենահայտնի երկրների թոփ
10 апреля 202310 апр 2023
5
1 мин