Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լիոնի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան և «Եռաբլուր»

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դուսենին ուղեկցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում