Найти тему
Հայաստանն այսօր

Իրանի իշխանությունները «խելացի տեսախցիկներ» են տեղադրել՝ առանց հիջաբի կանանց հայտնաբերելու համար

Իրանի իշխանություններն սկսել են հասարակական վայրերում տեղադրել «խելացի տեսախցիկներ»՝ հիջաբի պարտադիր կրման մասին օրենքին չհամապատասխանող կանանց հայտնաբերելու համար։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Տեսախցիկների միջոցով հայտնաբերված կանայք կստանան տեքստային հաղորդագրություններ, որոնք կզգուշացնեն նրանց «հիջաբի և հասարակական մաքրաբարոյության մասին օրենքի» խախտումների մասին և կնախազգուշացնեն դրանց հետևանքների մասին:

Իրանի իշխանությունները նման որոշում են կայացրել 2022 թվականի աշնանը երկրում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ֆոնին այն բանից հետո, երբ 22-ամյա Մահսա Ամինին մահացել է հիջաբը սխալ կրելու համար դաժան կալանքի հետևանքով։

Իրանական սոցցանցերում սկսել է ֆլեշմոբ տարածվել՝ աղջիկներն այրել են հիջաբներն ու կտրել մազերը՝ դեմ արտահայտվելով հիջաբի պարտադիր կրմանը։ Այս ֆոնին իշխանությունները երկրի առանձին շրջաններում արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում