Найти тему
Հայաստանն այսօր

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, դեպքի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան:

Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր հրադադարի խախտման երկու դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա նշել էր, որ նախօրեին տեղեկացրել են Ադրբեջանին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում