Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը պատասխանել է արցախցի կանանց նամակ-հանրագրին, որով նրանք ավելի վաղ նրան կոչ էին արել օգնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Այս մասին Facebook-ում հայտնել է «Արցախի կանայք հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությունը՝ հրապարակելով Ուրսուլա ֆոն դեր Լյանենը պատասխան նամակը։ Լեռնային Ղարաբաղի կանանց ուղղված փաստաթղթում Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն լուրջ մտահոգությամբ է հետևում 2022 թվականի դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ հասկանում է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և հումանիտար խնդիրներ առաջացնում: «Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը իրավիճակի հանգուցալուծման համար: ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և ներգրավված բոլոր մյուս կողմերին կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների համաձայն իրենց իրավասության ներքո մ
«ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ջանքերը». ԵՀ ղեկավարի պատասխանն՝ Արցախի կանանց
10 апреля 202310 апр 2023
6
1 мин