Մարսելի կենտրոնում կիրակի գիշերը բնակելի շենք է փլուզվել։ Արտակարգ պատահարի մասին France 3 հեռուստաալիքին ասել է քաղաքապետ Բենուա Փայանը:
Քաղաքապետը նշել է, որ հարակից շենքերի բնակիչները տարհանվել են: Նա հավելել է, որ հրդեհը դեռ չեն մարել։ Այն խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը:
Քաղաքապետի խոսքերով՝ փլուզման ստույգ պատճառները հայտնի չեն, բայց լուրջ կասկածներ կան, որ պայթյուն է տեղի ունեցել։