Найти тему
Հայաստանն այսօր

Խոշոր հրդեհ Համբուրգում․ ծխի թունավոր ամպի պատճառով շրջանի բնակիչներին տարհանում են

Ռոտենբուրգսորտի շրջանի պահեստում բռնկված հրդեհից հետո Համբուրգում տարհանում են իրականացնում քաղաքի կենտրոնին ծխի թունավոր ամպի մոտենալու պատճառով: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառով տարհանվել է մոտ 140 մարդ: Նշվում է, որ դեռևս հստակ չի կարելի գնահատել իրավիճակի վտանգավորությունը։

Ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ Ռոտենբուրգսորտ շրջանում երկու պահեստ է այրվել։ Հրշեջները Համբուրգի բնակչությանը նախազգուշացրել են թունավոր ծխի մասին: Քաղաքի բնակիչներին խնդրում են փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակումը, քանի որ թունավոր ծխի ամպը շարժվում է դեպի քաղաք:

Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում