Найти тему
Հայաստանն այսօր

Երևանում բերման է ենթարկվել Ռուսաստանում դասալքության համար հետախուզվողը

Երևանում բերման է ենթարկվել Ռուսաստանում դասալքության համար հետախուզվողը։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։

Որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում