Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումների պատճառով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից։ «Երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև ապրիլի 8-ին: Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստա
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել
10 апреля 202310 апр 2023
~1 мин