Найти тему
Հայաստանն այսօր

ՀԾԿՀ-ն մտադիր է մերժել Հայաստանում МТС -ի «դուստր» ընկերության վաճառքի հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պլանավորում է մերժել «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնեմասի վաճառքի վերաբերյալ հայտը։ Համապատասխան որոշումը կքննարկվի ՀԾԿՀ-ի ապրիլի 12-ի նիստում։

Ըստ որոշման նախագծի՝ ՀԾԿՀ-ն «ՄՏՍ»-ի բաժնեմասերի օտարման հարցով դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքում գործարքի վերաբերյալ համաձայնությունը մերժելու որոշում է կայացվել։

Հանձնաժողովը գործաքի կնքման մերժման հիմքում ներկայացրել է նախարարության գնահատականը, ըստ որի՝ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը։

Մարտին ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Հանձնաժողովը հունվարի 26-ին վաճառքի հայտ է ստացել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից (Viva-MTS): Ավելի վաղ МТС -ի մամուլի ծառայությունից ТАСС-ին հայտնել էին, որ հեռահաղորդակցական ընկերությունը կարող է դիտարկել Հայաստանում իր դուստր ընկերության՝ Viva-MTS վաճառքի հարցը, եթե գտնվեն ակտիվի գման լավ առաջարկներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում