Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ է եղել. Պենտագոն

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»։
Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության
հարցմանը։

Ավելի վաղ Armenia Today-ին ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների։

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել էր հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում