Найти тему
Հայաստանն այսօր

2023-ի առաջին եռամսյակում դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն առավելագույնն է վերջին 4 տարվա ընթացքում

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:

Ըստ կոմիտեի՝ այս տարվա մարտին 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, որը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ):  Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի թվերից, նշում են Կոմիտեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում