Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Թուրք նախարարը նշել է՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության համաձայնագիր, «որպեսզի Հարավային Կովկասում լինի կայուն, ամուր խաղաղություն»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել այդ քայլերը, և այդ առումով մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ»,- մանրամասնել է նա։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Ռուսաստանը նույնպես իր ներդրումն է ունենում այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն։ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Հարավային Կովկասում մենք կողմ ենք այստեղ գտնվող բոլոր երկրների միջև համագործակցության խորացմանը»,- նշել է ռուս նախարարը։ Լավրովը նաև ողջունել է Հարավային Կովկասում տրանսպորտայի
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են Բաքվից և Երևանից սպասելիքների մասին
7 апреля 20237 апр 2023
8
1 мин