Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ-ի գործունեությանը Երևանի մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի և Կազմակերպության միջև անհամաձայնությունը։ Ասել, թե ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններում դրամատիկ իրավիճակ է, ըստ դեսպանի, ճիշտ չէ. «Հարցը նման փոքր-ինչ դրամատիզացված տոնով ներկայացնելն այնքան էլ չի արտացոլում այն իրական պատկերը, որն այսօր կա։ Հասկանալի պատճառներով հայ հասարակության մեջ այս հարցի մի կողմն ամենազգայունն է և գրավում է բացարձակապես ողջ ուշադրությունը։ Բայց իրական պատկերը շատ ավելի լայն է»,- ընդգծել է դիվանագետը։ Կոպիրկինը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանը նախագահել է ՀԱՊԿ-ում, և Ռուսաստանը դրական է գնահատում այդ աշխատանքի արդյունքները, քանի որ ՀԱՊԿ-ը բավականին ակտիվորեն զարգացել է է պաշտպանության, արձագանքման, խաղաղապահ բաղադրիչի ներուժի ձևավորման առումով։ Դիվանագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կողմերի փոխգործակցությունը համապարփակ է, այսինքն՝ երբեմն հասարակության ուշադրության դաշտ
ՌԴ դեսպանը գնահատել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և Կազմակերպության արձագանքը սեպտեմբերյան ագրեսիային
7 апреля 20237 апр 2023
4
2 мин