Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»: «Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այդ հայտարարություններից, դրանք բոլորովին անարժեք են։ Ես նրան խորհուրդ կտայի նրանց ազատել աշխատանքից, քանի որ որքան շատ է հնչում նման հռետորաբանությունը, որքան ավելի մռայլ է այն և որքան կոշտ է այն, այնքան մեծ են շանսերը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված կլինի կանգնել Հաագայի դատարանի, միջազգային տրիբունալի առջև, որովհետև ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ միջոցներով ադրբեջանական պետությունը կկարողանա իր հայրենիքից վտարել 120 հազար հայերի։ Ամեն դեպքում, դա հանցագործություն է լինելու մարդկության դեմ և ուժի լեզվով, որքան շատ են ճնշումներ գործադրվում Արցախի վրա, այնքան ամուր են նրանք համախմբվում և կանգնում միմյանց կողքին: Այդ իմաստով, ինձ թվում է, ոչ մի տեղ տանող ճանապարհ է», – Business FM-ի հետ զրույցում ասել է Վարդան
«Սա հանցագործություն է լինելու մարդկության դեմ». Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Ալիևի հայտարարությանը
18 апреля 202318 апр 2023
19
1 мин