Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 460 մլրդի հարկային հավաքագրում ենք ունեցել։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ըստ նրա՝ այս ցուցանիշը շուրջ 61 մլրդով ավելի է, քան անցած տարվա առաջին եռամսյակում արձանագրված հավաքագրումները, ինչը տոկոսային արտահայտմամբ ստացվում է 15.2 տոկոս։
«Սա այն պարագայում, երբ մենք շատ ավելի շատ վերադարձրել ենք, քան նախորդ տարի։ Առաջին եռամսյակում վերադարձը (ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ) կազմում է է 93.5 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 42 մլրդ-ով կամ 82 տոկոսով»,-նշեց նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք