Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հերքել է ռուս մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի սպորտային քաղաքացիությունը փոխելու առաջարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Երեկ մամուլում տեսա, որ իբր Դալալոյանին առաջարկել են ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից մարզիկին առաջարկներ չեն արվել։ Մեր Ազգային օլիմպիական կոմիտեն, իմ տեղեկություններով, նույնպես չի դիմել Արթուրին»,- ասել է Սերոբյանը։ Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն ապրիլի 17-ին հայտնել էր, որ ռուս մարմնամարզիկ Դալալոյանին առաջարկվել է միանալ Հայաստանի հավաքականին։ «Դա առաջարկվել է ոչ մեր, ոչ ֆեդերացիայի, ոչ նախարարության միջոցով: Դա առաջարկվել է անձամբ մարզիկին։ Այն, որ նրանց մերժել են, միանգամայն բնական և տրամաբանական է»,- պարզաբանել է Ռոդիոնենկոն: Նա հավելել է, որ այլ առաջարկներ ոչ մի մարզիկի մասով չեն ստացել։ «Ակնկալվում է, որ կառաջարկեն։
ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին առաջարկ չի արվել․ Հակոբ Սերոբյան
18 апреля 202318 апр 2023
1 мин