Найти тему
Հայաստանն այսօր

Տեղում ծայրահեղ ծանր վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան

Տեղ համայնքում ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին ԱԺ-ում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ 6 վիրավոր զինծառայողների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Նրանք ապաքինման փուլում են:

«Ում վիճակը թեթև է՝ դուրս է գրվել կամ վերականգնողական փուլի մեջ է, իսկ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողպացիենտները դեռ բուժման ընթացքի մեջ են»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում