Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ՊՆ-ին: Գերատեսչության տվյալներով՝ համատեղ մարտավարական զորավարժություններին մարտական հրաձգությամբ կմասնակցեն Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ առանձին համազորային բանակի մի խումբ զինծառայողներ: Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է «մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգման ապահովումը, կառավարման կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը»: Հունվարին Ադրբեջանի զինված ուժերը մասնակցել են Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ ձմեռային զորավարժություններին, որոնք նույնպես անցկացվել են Կարս նահանգում: Դրանց մասնակցել են 17 երկրների զինծառայողներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
18 апреля 202318 апр 2023
~1 мин