Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ: Եզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը: ԵԱ-ի ½ եզրափակչում Ավագյանը գոտեմարտել է Հունաստանի ներկայացուցչի հետ և 10-12 հաշվով ցավալի պարտություն է կրել: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով հաղթանակի է հասել բուլղարացի Միխայիլ Գեորգևի նկատմամբ, քառորդ եզրափակչում արդեն Ավագյանը 5:1 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Այսպիսով, Ավագյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար: Մրցումային առաջին օրը մրցագո