Հայաստանը 2022 թվականին ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և ռազմական տեխնիկայի ձեռքբերման և արդիականացման նպատակով կնքել է ավելի քան 30 համաձայնագիր։ Այս մասին ասվում է կառավարության 2022 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվության մեջ։ «Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացն իրականացնելու համար ընդլայնվել են ռազմատեխնիկական համագործակցության շրջանակները և կնքվել են ավելի քան 3 տասնյակ համաձայնագրեր», - ասվում է փաստաթղթում: Կառավարության տվյալներով՝ 2022 թվականին շարունակվել են ԶՈՒ-ում IT - համակարգի ներդրման աշխատանքները։ Ըստ փաստաթղթի՝ շարունակվել է տեսահսկման համակարգերի տեղադրումը՝ «դրանք միացնելով ընդհանուր համակարգին և հասցնելով ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման կենտրոն»: Հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը կազմակերպելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր, ինժեներական, շինարարական, ուսումնական և այլ միջոցներ: ՀՀ ԶՈՒ ավիացիան համալրվել է նոր, ժամանակակից բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դ
Հայաստանը 2022 թվականին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքել է ավելի քան 30 համաձայնագիր
18 апреля 202318 апр 2023
19
1 мин
