Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փուլային աշխատանք տանել ՌԴ հայկական կաթնամթերքի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը՝ ապրիլի 17-ին գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հանդիպման արդյունքներով: Նշվում է, որ բանակցություններն անցկացվել են հայկական կողմի նախաձեռնությամբ և ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: «Ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերատեսչությունների միջև վստահության նախկին մակարդակը վերադարձնելու համար կողմերը պայմանավորվել են փուլային աշխատանք իրականացնել։ Հայաստանը կստուգի կաթի վերամշակման իր ընկերությունները և ծառայության հասցե կուղարկի այն ձեռնարկությունների ցուցակները, որոնք կարող են կատարել ռուսական պահանջները։ «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի և արդյունքների հիման վրա որոշում կկայացնի Ռուսաստանի հետ առևտրին թույլատրելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Արմեն Հայրապե
Հայաստանը պատրաստում է ՌԴ պահանջներին համապատասխանող կաթնամթերքի գործարանների ցանկը
18 апреля 202318 апр 2023
5
2 мин