Найти тему
Հայաստանն այսօր

ՀԱԿ-ն Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցով դիմել է կազմակերպություններին և կուսակցություններին

ՀԱԿ-ն Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու հացով դիմել է կազմակերպություններին և կուսակցություններին, տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ Սիմոնյանն  այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում «մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»»։ «Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին՝ մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։

Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետեւաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետեւ կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀԱԿ-ի՝ ՔՊ-ն « անբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի նկատմամբ, ինչի վկայությունն էլ   Սիմոնյանի հետ կապված միջադեպն է։ Ավելի վաղ Սիմոնյանի հրաժարականն էր պահանջել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ Առաջին նախագահի՝ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում