Առանց իմաստասիրության վերակենդանացման հնարավոր չէ հաղթել ոչ ներքին, ոչ արտաքին թշնամուն:
Պայքարը պետք է գնա անձի, ընտաննիքի, ազգի ու պետության գոյության լավագույն իմաստի վերականգնման համար:
Առայժմ գերակշռում է անիմաստ իրարանցումն ու «մի բան անելու» ձգտումը, քանի որ ցանկությունների ու գործերի, խնդիրների ու նպատակների իմաստը մնում է տեսադաշտից դուրս:
Իմաստավորելու ոչ հավես կա, ոչ էլ ժամանակ:
Քանի որ անիմաստ վազվզոցով, ախ ու վախով, լաց ու կոծով, գոռում-գոչյունով զբաղվելն արդեն վաղուց սովորոթյուն է դարձլ:
Առայռմ անհաղթահարելի սովորություն:
Քանի այդ սովորությունն անհաղթահարելի է, պետությանն ու ազգին կործանման տաննող տգիտությունն ու տհասությունը նույնպես անհաղթահարելի են:
Իմաստավորման միջոցով կարելի է հազար անիմաստ քայլերի փոխարեն կատարել 10 իմաստալի քայլ ու հասնել 100 անգամ ավելի մեծ արդյունքի, ավելի արագ ու արդյունավետ, քան 10-20 տարի անիմաստ վազվզոցն է բերելու:
Սակայն այդ պարզագույն միտքն առայժմ միայն կատաղություն է առաջացնում նրանց մոտ, ով վաղուց մոռացել է իմաստ բառի գոյության մասին ու իմաստի, պատճառի որոնման կարևորության մասին:
Իմաստասիրության վերակենդանացումը որպես կարևորագույն խնդիր ընկալող անձանց համատեղ գործողություններն ընդունակ են փոխել ամեն ինչ:
Հույս ունենանք, որ նման մարդիկ առայժմ գոյություն ունեն:
Ինչպիսի՞ իմաստավորման մասին է գնում խոասք:
Այն իմատավորման, որը առկա իրավիճակի զանազան ասպեկտներն ուսումնասիրում է ոչ թե հարմար բացատրություններ գտնելու համար, այլ ճշմարիտ ու ամենախորը պատճառները գտնելու համար, դրանցից ադեկվատ հեևություններ անելու համար, դրանց վրա արդյունավետ կերպով ազդելու համար:
Դա նշանակում է ոչ թե առաջին կամ երկրորդ թվացող, մակերեսային պատճառով բավարարվել ու այդ պատճառի մասին, դրանից բխող սխալ հետ(ության մասին աղմուկ-աղաղակ բարձրացնել,
այլ ամեն մի նոր բացահայտված պատճառից հետո փնտրել հաջորդ պատճառը, շարժվելով դեպի Սկզբնապատճառ
ու բացահայտելով այն դրական կամ բացասական էներգիայի ակունքը, սկզբնաղբյուրը, որը փակելով կամ էլ բացելով կարելի է հազար բացասական հետևանքներ չեզոքացնել ու հազար դրական արդյունքների հասնել:
Նման գործընթացը միակն է, որը կարող է թույլ տալ այսօր ժամանակից ու իրավիճակից առաջ անցնել
ու իրադարձությունների զարգացման ուղղությունը բացասականից դեպի դրականը փոխել,
պահելով այդ ուղղությունը հաջորդ տասնամյակների ընթացքում, կայուն, անսասան:
Ով ընդունակ է ասվածը գիտակցել ու գտնում է, որ պատրաստ է մասնակցել նման գործելակերպի, պատրաստ է ջանքեր թափել իմաստասիրության վերակենդանացման համար, թող ձայն հանի: