Найти тему
Հայաստանն այսօր

Արցախի ՔԿ-ում Թաղավարդում ադրբեջանցիների սադրանքի կապակցությամբ քրգործ է հարուցվել

Արցախի ՔԿ-ում Թաղավարդում ադրբեջանցիների սադրանքի կապակցությամբ քրգործ է հարուցվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Վարույթը վերաբերում է 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ արձակելուն։

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցվել է քրեական գործը:

Արցախի ՆԳՆ-ից հայտնել էին, որ մարտի 26-ին ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում