Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանը չի տուգանվել Ադրբեջանի դրոշն այրելու համար

Հայաստանը չի տուգանվել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նրա խոսքով՝ ոչ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայից և ոչ էլ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից նամակ-գրություն չեն ստացել։

Նշենք, որ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական դիմում է հղել Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային՝ կապված Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու հետ։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվել է, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա, իսկ ԿԳՄՍ նախարարությունը իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում