Ադրբեջանական կողմը Տեղ-Կոռնիձոր հատվածներում փորձել է խախտել սահմանը, բայց գյուղի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել նրան ցանկությունները։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ «Այսինքն նաև մեր գյուղի բնակիչներն իրենք էլ իրենց ուժերով կարողանում են իրենց իրավունքները տվյալ տարածքների նկատմամբ իրացնել։ Պաշտոնական մեր կառույցները՝ թե՛ սահմանապահ զորքերը, թե՛ բանակի հակահետախուզությունը երեկվա դրությամբ ունեին արձնագրված իրողություններ, որոնց վերաբերյալ վաղը կունենաք հստակ տեղեկատվությունը, որը կարձանագրի բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է տեր լինենք այն ամենին, ինչը մերն է»,-նշել է նա։ Հարցին, արդյո՞ք ԱԱԾ-ի կողմից միջդիրքային տարածքներում տեղի ունեցած խախտումների արձանագրումից հետո դիրքային բարելավումներ եղել են, թե ոչ, Քոչարյանը դժվարացավ պատասխանել։ «Միջդիրքային հարցերը անընդհատ հրմշտոցի խնդիրներ են լինելու։ Ըստ հաղորդագրության՝ երկու օր առաջ նր
Տեղ-Կոռնիձոր հատվածներում բնակիչները կանխել են ադրբեջանական առաջխաղացումները. Քոչարյան
4 апреля 20234 апр 2023
27
1 мин