«Ռոսսելխոզնադզոր»-ի՝ հայաստանյան կաթնամթերքը Ռուսաստան ներմուծելու արգելքի մեջ հայ փորձագետները տեսնում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական դրդապատճառներ: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառում քաղաքական դրդապատճառը, որովհետև այդպիսի նախադեպեր եղել են: «Ես հիշում եմ, երբ ՌԴ-ն տարիներ առաջ տարաձայնություններ ուներ Վրաստանի հետ, արգելվեց «Բոռժոմին», դրա հետ կապված՝ Ռուսաստանում բազմաթիվ անլեգալ արտադրամասերում «Բոռժոմի» էին շշալցնում: Նույն ձևով արգելվեցին մոլդովական գինիները, երբ նրանք խնդիրներ ունեին ՌԴ-ի հետ, և Լիտվանի կաթնամթերքը: Նման բաներ լինում են»,- ասաց տնտեսագետը՝ այնուամենայնիվ չհամաձայնվելով հարցը ամբողջապես քաղաքականացնելու միտումներից: Ըստ նրա՝ միևնույն է՝ նման որոշումները պետական մարմինը ընդունում է՝ ելնելով որակի խնդիրներից: «Ճիշտ չէ, գուցե և ընդհանրապես սխալ է ամեն ինչ վերագրել քաղաքական շահին»,- ասաց Մակարյանը: Կաթնամթերքի արգելքը ամբողջովին քաղաքական որոշում է համարում տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Armenia Today-ի հ
Փորձագետները գնահատել են դեպի ՌԴ հայկական կաթնամթերքի արգելքի տնտեսական հետևանքները
4 апреля 20234 апр 2023
24
2 мин