Найти тему
Հայաստանն այսօր

Բլուրների վրա ամենուր ադրբեջանական դիրքեր են. Տեղի բնակիչները մանրամասնել են իրավիճակը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքի բնակիչները Armenia Today-ին ներկայացրել են իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանական ԶՈւ-ի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով: Հիշեցնենք, որ թշնամին, ըստ ԱԱԾ հաղորդագրության խորացել է 300 մետրով:

Գյուղի բնակիչ Արարատ Շադունցի խոսքով՝ գյուղի հարակից բլուրների վրա ամենուր ադրբեջանական դիրքեր են: Նա մեկնաբանեց ադրբեջանական 11 դիրքերի տեղակայման մասին տեղեկությունը:

«11-ը քիչ է ասված. շատ ավելի շատ են, ամենուր դրանք են»,- ասաց նա:

Դիրքերը տեսանելի են գյուղի բնակիչների համար, ասաց Շադունցը՝ պատմելով, որ իր աչքով է տեսել թշնամական դիրքերը, երբ գնացել է իր մեղվի փեթակները տեղափոխելու:

Մեր հարցին, թե որտեղ էին Զինված ուժերը, երբ հակառակորդն առաջ էր գալիս ու ամրանում էր, գյուղի բնակիչն ասաց, որ բանակը տեղակայվել է առաջխաղացումից հետո, իսկ գյուղում հերթապահում է ոստիկանությունը:

Նա նշեց, որ գյուղացիները ցանկանում են զենք ստանալ ու ինքնուրույն դիմակայել թշնամուն: «Թող մեզ զենքով ապահովեն, մենք ինքներս կպաշտպանենք մեր գյուղը»,- ասաց նա:

Համայնքիա ավագանու անդամ Մասիս Զեյանլյանի խոսքով՝ թշնամու առաջխաղացման մասին իմացել է հանկարծակի, լուսադեմին տեսել են՝ Ուրալները կանգնած խրամատներ են փորում:

«Ոչ իրենք են մեզ իմաց տվել, ոչ էլ ինքներս ենք իմացել»,- ասաց նա՝ պատմելով, որ մինչ այդ միջպետական ճանապարհի երկայքով հերթապահել են ռուս սահմանապահները:

«Նախկինում այնտեղ ռուսական հենակետ էր, քանի որ միջպետական ճանապարհն այնտեղով էր անցնում: Այն ժամանակ զինվոր չի եղել, հետո են բերել: Տեղյակ պահեին՝ մենք ինքներս բնակիչներով զենք կվերցնեինք մինչև մեզ կհասնեին»,- ասաց նա:

Թշնաու առաջխաղացումը խանգարում է գյուղաբնակներին զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ: Իրենց մեծ, 2 հեկտարանոց հողատարածքներին չեն կարող մոտենալ, բոլորը նշանառության տակ են:

Զեյանլյանի խոսքով՝ թեև գյուղում խուճապային տրամադրություններ չկան, կանայք ու երեխաները չեն տարհանվել, բոլորը տեղում են, սակայն մարդիկ չեն կարող իրենց մշակած հողերն մոտենալ:

«ատերը պատերազմի պատճառով զրկվել են աշխատանքներից, գնացել են Ռուսաստան, աշխատել, բերել 2 հեկտար ցորեն են ցանել, հիմա մշակել չեն կարող, քանի որ հողերը նշանառության տակ են»,- ասաց նա:

Գյուղացիներին, Զեյնալյանի խոսքով՝ խեղդում են հարկերը: Ըստ նրա՝ որևէ արտոնությունից որպես սահմանապահ օգտվել չեն կարող, ամբողջությամբ ԴԱՀԿ-ի տակ են, ոչ վարկ կարող են ստանալ, ոչ ինչ-որ առավելություն:

«Թողնես քո 100 տարվա ստեղծած տունը ո՞ւր գնաս կամ զինվորին մենակ թողնես ո՞ւր գնաս... թիկունքը որ չլինի զինվորը կկոտորվի»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները պատրաստ են պայքարել մինչև վերջ, «Մահ կամ ազատություն»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում