Найти тему
Հայաստանն այսօր

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել․ Աշոտ Փաշինյան

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- ասել է վարչապետի որդին:

Այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել,
հայտնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սա քաղաքական սադրանքների շարք է։ Armenia Today-ը փորձել էր ոստիկանությունից ճշտել, թե արդյո՞ք հաղորդում ստացվել է։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել էր, որ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանի վրա հարձակման առնչությամբ ահազանգ-հաղորդագրություն չի ստացվել։

Ավելի վաղ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն էլ
հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկատվություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որդին՝ Աշոտ փաշինյանը, իբր հարձակման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ եթե Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ՊՊԾ-ն բռնության մասին հայտարարություն չեն տարածել, նշանակում է ՀՀ ԱԺ նախագահի տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում