Найти тему
Հայաստանն այսօր

Մենք շարասյունով Արցախ ենք գնալու․ Արամ Սարգսյան

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր շաժամանակ հայտարարեց, որ հինգշաբթի օրը պատրաստվում են շարասյունով Արցախ գնալ։

«Բոլոր նրանք, ովքեր կարող են միանալ մեզ իրենց ավտոմեքենաներով, հինգշաբթի օրը ժամը 11։00-ին կարող են լինել Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Մենք մեր 120 հազար հայրենակիցներին պետք է ապացուցենք, որ իրենք անտեր չեն»,-հավելեց Սարգսյանը։

Նա հայտնեց նաև, որ ապրիլի 11-ին Ազատության հրապարակում հանրահավաք են իրականացնելու։
Հիշեցնենք, որ այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաք է անցկացրել Ազգային ժողովի դիմաց։ Շարժումն այսօր ԱԺ-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու պահանջ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում