Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Արցախի էլիտաների մոտ «ինքնապահպանման բնազդի բացակայությունը»: Վարդանյանը պատասխանել է իր Telegram - յան բաժանորդների կողմից տրված համապատասխան հարցին: Նա նշել է, որ դա իր համար ամենաբարդ հարցերից մեկն է: Նախկին պետնախարարի խոսքով՝ նման ծանրագույն ճգնաժամի պայմաններում ակնհայտ է թվում, որ հաջողության հասնելու միակ շանսը լինելու է մոռանալ բոլոր մանր կռիվները, վիրավորանքներն ու հակասությունները և միավորվել՝ միասին ուժ լինելու արտաքին թշնամու դեմ: «Ցավոք, ինչ-որ բան այստեղ չի աշխատում, գուցե այն պատճառով, որ դա արդեն 35 տարի շարունակվում է, և մարդկանց մոտ ինչ-որ սովորություն ու հոգնածություն է կուտակվել: Գուցե այն պատճառով, որ ամեն մեկն ինքն իրեն մտածում է, որ հնարավորություն ունի հարցը լուծելու, թեև դա պատրանք է: Ես խորապես համոզված եմ, որ սա առանցքային մարտահրավեր է, որպեսզի բոլորս՝ ներսում գտնվածներս, գիտակցենք, որ միայն միասին կարող ենք հաղթահարել այս ծանրագույն ճգնաժամը», - ասել է Վարդանյանը: Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Արցախի էլիտաների մոտ «ինքնապահպանման բնազդի բացակայությունը»
4 апреля 20234 апр 2023
1 мин