ԱԺ-ում Հռոմի ստատուտի հետ կապված քննարկում չի եղել։ Այս մասին «Առաջին» լրատվականի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք միշտ մեզ որպես դաշնակից ենք պահել և ՌԴ-ի դեմ որևէ հատուկ քայլ չենք արել։ Դա ապսուրդ է (նկատի ունի Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը-խմբ.)։ ՌԴ որոշ գործողություններ և որոշումներ, որոնք մեզ մոտ առաջացնում են առնվազն անհասկանալի են մեր համար, բայց մենք միշտ ճիշտ դաշնակից ենք պահել մեզ»,-հայտարարեց նա։
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը մարտի 27-ին ТАСС-ին և РИА Новости – ին հայտնել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ-ի Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք