Ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը մտադիր չէ արտագաղթել Ռուսաստանից՝ չնայած Հայաստանի քաղաքացիություն ստանալուն։ Նա Instagram-յան իր էջում գրել է, որ սիրում է Ռուսաստանը և չի պատրաստվում որևէ տեղ գնալ, ինչպես ոմանք։ «Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ։ Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, մշտապես լինելու է բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ»,-հայտարաևել է Գալուստյանը։ Նշենք, որ հայկական ծագումով ռուս շոումենը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել է, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանի քաղաքացիություն ստացած Միխայիլ Գալուստյանը չի արտագաղթի Ռուսաստանից
3 апреля 20233 апр 2023
~1 мин
