Найти в Дзене
Հայաստանն այսօր

Աննա Հակոբյանը նշել է 44-օրյա պատերազմի ժամանակ դասալիք զինվորականների թիվը

44 - օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ Այս մասին պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Ես այլ կերպ չեմ արտահայտվում։ 11 հազար զինվորական՝ կամավոր, սպա և այլն…։ Ես ավելին ասեմ, մենք Հանրապետությունում ունենք 18-ից մինչև տարեց տղամարդ՝ 500 հազար, 1 մլն տղամարդ։ Մենք կորցրել ենք Դավիթին, ևս 4000 նրա նման հերոսներ, որովհետև շատերը չեն գնացել։ Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել, չէին արձագանքում»,-հայտարարել է նա։

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը նախորդ տարվա հոկտեմբերին, անդրադառնալով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին, նշել է, որ  նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում