Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ դեսպանատունը բողոք է հայտնել Իրանի նկատմամբ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող վարկաբեկիչ նյութերի առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ վերջ դնել դրանց: Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց իրանական ռազմական ինքնաթիռի՝ իրանա-ադրբեջանական սահմանին թռչելու մասին, որից հետո Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին մարտի 11-ին կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ: Մարտի 24-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը եղել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, և ստուգել իրանցի զինվորականների մարտական պատրաստվածությունը: Մարտի վերջին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությ